ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար ԴերենիկԴումանյանը հունիսի 28-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։
Շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը նշեց, որ երկու երկրի ժողովուրդներն էլ դարավոր ու հարուստ պատմություն ունեն, ինչը լավ հարևանության հիմք է։ Նա ասաց, որ Հայաստանի և Իրանի առողջապահության համակարգերի համագործակցությունն ընթանում է երկու երկրի նախարարների կողմից ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում: Նախարարը նորանշանակ դեսպանին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվացել է բժիշկների և գիտնականների հայ-իրանական փոխհամագործակցությունը, ինչպես նաև հիգիենիկ-հակա¬համաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև անցած աշնանը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում քննարկված այն հարցերին, որոնք վերաբերել են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրանական կողմին ներկայացված «ՀՀ և ԻԻՀ տարածքներում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, տարածաշրջանային և անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում փոխտեղեկատվության ապահովման վերաբերյալ» կարգի նախագծի վրա և նշեց, որ փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի։
Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պատրաստակամ են Երևանում ընդունելու ԻԻՀ բժշկական կրթության և առողջապահության նախարարության պատվիրակությանը:
«Ես վստահ եմ, որ Ձեր դեսպանության միջոցով մեր երկրների առողջապահական համակարգերի միջև փոխհամագործակցության խոր եզրեր կգտնվեն և առաջիկայում համատեղ արդյունավետ աշխատանքներ կիրականացվեն»,-ասաց Դերենիկ Դումայանը։
Մոհամմադ Ռեիսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, իր հերթին նշեց, որ դարեր շարունակ կողք-կողքի ապրած ժողովուրդների համար կարևոր է, որ երկու երկրի ղեկավարները ձգտում են փոխհարաբերությունների զարգացմանը։ Նա վստահեցրեց, որ իր անձնական ներդրումը կունենա հետաքրքիր ու արդյունավետ համագործակցության համար նախապայմաններ ստեղծելու գործում։ Դեսպանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին տարիներին առողջապահության և դեղագործության ոլորտներում մեծ զարգացումներ են արձանագրվել։
Նախարար Դումանյանը ներկայացրեց Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումները` անդրադառնալով Ուռուցքաբանության գերազանցության և արյունաբանական կենտրոնների կառուցմանն ու վերակառուցմանը, վերջինում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծմանը։ Նա նշեց, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանն ու ժամանակակից կենտրոնների ստեղծմանը, ինչի արդյունքում կառուցվում ու արդիականացվում են կլինիկաներ, ստեղծվում նոր բաժանմունքներ ու ծառայություններ։ Այս ամենը փոխհամագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում փոխհամագործակցության առկա հնարավորությունները և կարծիք հայտնվեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքին կնպաստի երկու երկրի այս ոլորտի մեծ ներուժը։

|
Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...


Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...


«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...


Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն